-
10.01.2016|
12:34
Իրանի գազային NIGC ընկերության տնօրեն Ալի Ռեզա Կամելին ասել է, որ ավարտվել են Թբիլիսիի հետ բանակցությունները իրանական գազի գնման և Վրաստան փոխադրման մասին՝ շրջանցելով Ադրբեջանի տարածքը:
-
09.01.2016|
19:38
Պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանը կարծում է, որ նրանք, ովքեր պնդում են, որ Սաուդյան Արաբիան պիտի պատերազմի Իրանի դեմ, բանականության հետ խնդիրներ ունեն՝ թագաժառանգը այդպես է որակել իրավիճակը Economist-ին տված հարցազրույցում:
-
09.01.2016|
19:36
Համաշխարհային շուկայում ուժեղանում են խուճապային տրամադրությունները, երբ ամերիկյան Dow Jones դասիչը տարեսկզբին գրանցեց վերջին 119 տարվա պատմական նվազագույն ցուցանիշը՝ 5 % անկում ապրելով՝ հաղորդում է CNN-ը:
-
08.01.2016|
14:50
«Ալ- Քաիդան իսլամական Մագրիբում» ահաբեկչական կազմակերպությունը տեսանյութ է տարածել, որում սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում և Մադրիդում, հաղորդում է Europa Press գործակալությունը:
-
08.01.2016|
14:44
ԱՄՆ-ը չի բացառում ռազմական գործողությունները Լիբիայում ԴԱԻՇ ծայրահեղական կազմակերպության դեմ՝ հաստատել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների հետ ճեպազրույցում։
-
08.01.2016|
14:43
CNN հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է. «Ես երբեք անձնական զենք չեմ ունեցել» և ավելացրել է, որ Քեմփ-Դևիդի նստավայրում ստենդային հրաձգության սարքավորում կա, որտեղ ինքը երբեմն կրակում է՝ «Դա չի նշանակում, որ ես ինչ-որ բանի եմ հավակնում դիպուկության առումով»,- ժպիտով ասել է Օբաման:
-
08.01.2016|
14:33
«Այսօր մեկնարկում է 2016թ. ձմեռային զորակոչը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»:
-
07.01.2016|
18:06
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը բանակցում են Կորեական թերակղզում ամերիկյան ուժերի և ռազմավարական նշանակության միջոցների տեղակայման շուրջ՝ հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրը, որը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել։
-
07.01.2016|
18:05
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջիկայում կսկսի քննարկել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու որոշման նախագիծ՝ հայտարարել է ԱԽ նախագահ Էլբիո Ռոսելին։
-
07.01.2016|
18:03
Վաշինգտոնի կարծիքով՝ համոզիչ ապացույցներ չկան, թե Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել։
վարություն" title="«Մեր դեմ խաղ չկա». նորօրյա մարտավարություն" />